Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5585/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5585/02/18

Երվանդ Հայկարամի Ալեքսանյանին
ք. Երևան, Շերամի փող., շ. 15, բն. 6

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում 2023 թվականի հոկտեմբերի 09-ին, ժամը 11:00-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Համասփյուր Ժորայի Ալեքսանյանի ընդդեմ Երվանդ Հայկարամի Ալեքսանյանի, Լուսինե Պետրոսի Վաթյանի, Հայկարամ Ժորայի Ալեքսանյանի, Օֆիկ Մարտունի Ավետիսյանի, Փիրուզա Հայկարամի Ալեքսանյանի` հայցվորին պատկանող բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա աննպատակահարմարության դեպքում, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժնային սեփականատերերի միջև նրանց բաժիններին հավասար բաշխելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41Ա, 11- րդ հարկ, նիստերի դահլիճ 10, հեռ. /010511813/405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406

Էլ. փոստ`