թիվ ԱՐԴ/10731/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.06.2023
Երրորդ անձ՝ Հասմիկ Արամի Աբելյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ, Գեղակերտ, Իսահակյան փ., 10 տ.)
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/10731/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սիլվարդ Վայվունու Ստեփանյանի, երրորդ անձինք՝ Արամ Մաքսիմի Աբելյան, Արտյոմ Արամի Աբելյան և Հասմիկ Արամի Աբելյան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքում հավասար բաժիններով բաժնային սեփականություն սահմանելու և բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի հունիսի 12-ին, ժամը 11:15-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ
Հասցե` ք. Էջմիածին Կամո 15
Հեռ..` /0231/ 5-27-54
Էլ. փոստ`