Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/39237/02/19 քաղաքացիական գործով ծանուցում /Արև Ժորայի Մարգարյանի/

07.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39237/02/19

ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

Նախագահությամբ դատավոր Կ. Արզումանյանի
Քարտուղարությամբ Ի. Գևորգյանի

դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի ըստ հայցի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Արև Ժորայի Մարգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն քաղաքացիական գործով 18.05.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
Դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը.
1) Հայցվոր Ընկերության և պատասխանողի միջև պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
2) Հայցվոր Ընկերության կողմից վճարովի ծառայություններ մատուցելու փաստը,
3) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ժամկետների մասին պատասխանողին առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցելու փաստը,
4) Արտաքին զննության արդյունքում առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, առևտրային հաշվառքի սարքի խախտված լինելու մասին արձանագրություն կազմելու փաստը,
5) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրությունը թիվ 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու փաստը,
6) Ստուգաչափման արդյունքում չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության կազմելու փաստը,
7) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը ներկայացնելու փաստը,
8) Առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը,
9) Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք լինելու փաստը,
10) Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ՝ արձանագրված խախտումը Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման հանգեցնելու հանգամանքը հաստատված լինելու փաստը,
11) Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկը 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-ն որոշման 47-րդ հոդվածին համապասխան կատարված լինելը,
12) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, կամ խախտման հայտնաբերման օրվանից 35 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարի կողմից վերահաշվարկին առնչվող ամբողջ տեղեկատվությունը Բաժանորդին գրավոր ներկայացնելու փաստը,
13) Պատասխանողի մեղքի բացակայությունը:
Դատարանը նաև գտնում է, որ 1-12-րդ կետերում նշված փաստերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից, հայցվորի կողմից ապացուցման իր պարտականությունը կատարելու դեպքում պատասխանողը պետք է ապացուցի իր մեղքի բացակայությունը:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև 17.07.2023 թվականը ներառյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Սահմանել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա հետևյալը փաստերը.
1) Հայցվոր Ընկերության և պատասխանողի միջև պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
2) Հայցվոր Ընկերության կողմից վճարովի ծառայություններ մատուցելու փաստը,
3) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ժամկետների մասին պատասխանողին առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցելու փաստը,
4) Արտաքին զննության արդյունքում առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, առևտրային հաշվառքի սարքի խախտված լինելու մասին արձանագրություն կազմելու փաստը,
5) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրությունը թիվ 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու փաստը,
6) Ստուգաչափման արդյունքում չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության կազմելու փաստը,
7) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը ներկայացնելու փաստը,
8) Առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը,
9) Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք լինելու փաստը,
10) Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ՝ արձանագրված խախտումը Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման հանգեցնելու հանգամանքը հաստատված լինելու փաստը,
11) Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկը 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-ն որոշման 47-րդ հոդվածին համապասխան կատարված լինելը,
12) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, կամ խախտման հայտնաբերման օրվանից 35 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարի կողմից վերահաշվարկին առնչվող ամբողջ տեղեկատվությունը Բաժանորդին գրավոր ներկայացնելու փաստը,
13) Պատասխանողի մեղքի բացակայությունը:
Սահմանել, որ 1-12-րդ կետերում նշված փաստերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից, հայցվորի կողմից ապացուցման իր պարտականությունը կատարելու դեպքում պատասխանողը պետք է ապացուցի իր մեղքի բացակայությունը:
Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:




ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`