Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1228/02/20

07.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Գայանե Գևորգի Մխիթարյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ, Ջանֆիդա, 22 փ, 14 տ/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/1228/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Արամայիսի Բաղդասարյանի ընդդեմ <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> փակ բաժնետիրական ընկերության, Վարուժան Ռուբենի Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու և նշված անշարժ գույքն արգելանքից հանելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ապահովել Ձեր ներկայացուչի մասնակցությունը`անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` /0231/ 5-27-54

Էլ. փոստ`