Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԼԴ1/0033/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

08.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Լիաննա Արթուրի Այվազյանին
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ, 2 փ., 70 տ.

Ծանուցագիր

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ.Գրիգորյան) վարույթում գտնվող թիվ ԼԴ1/0033/02/23 քաղաքացիական գործով, ըստ հայցի ‹‹ՖԻՆՔԱ›› ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Արթուր Մկրտիչի Այվազյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Մկրտիչ Սմբաթի Այվազյան, Ալինա Աղասի Այվազյան, Աննա Արթուրի Այվազյան, Թամարա Արթուրի Այվազյան, Լիաննա Արթուրի Այվազյան՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, 2023 թվականի օգոստոսի 02-ին, ժամը 15:00-ին նշանակված է դատական նիստ:
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:

Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր, հասցեն` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1 (դատական նիստերի թիվ 3 դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր մասնակցությունը։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական` Երվանդ Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` 0253/2-42-23

Էլ. փոստ`