Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/8695/02/23 քաղաքացիական գործով Խաչատուր Սարգսի Մարտիրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/8695/02/23




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 սեպտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերության ընդդեմ Էդգար Խաչատուրի Մարտիրոսյանի, Անահիտ Մնացի Մովսիսյանի, Խաչատուր Սարգսի Մարտիրոսյանի՝ պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության հանդիսացող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհանարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի 22.06.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողների փոստային ծանուցմամբ ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են Դատարան:
Վերջիններիս ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալով պայմանավորված՝ Դատարանը պատասխանողին համարել է պատշաճ ծանուցված:
Նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում պատշաճ ծանուցված համարվող պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-200-րդ հոդվածներով, Դատարանը,

Ո Ր Ո Շ Ե Ց

2023թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`