Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ/66846/02/22 քաղաքացիական գործով Երմոնիա Ռոբերտի Բաբախանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66846/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 սեպտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հովսեփ Կոնստանտինի Հովսեփյանի ընդդեմ Գոհար Մարտունու Զաքարյանի, Երմոնիա Ռոբերտի Բաբախանյանի, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ապօրինաբար արգելանքի վերցված գույքը արգելանքից հանելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի 09.06.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Երմոնիա Ռոբերտի Բաբախանյանին փոստային ծանուցմամբ ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են Դատարան:
Վերջինիս ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալով պայմանավորված՝ Դատարանը պատասխանողին համարել է պատշաճ ծանուցված:
Պատասխանողներ Գոհար Մարտունու Զաքարյանը և ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փոստային ծանուցմամբ ուղարկված դատավարական փաստաթղթերը ստացվել են 15.06.2023թ.:
Նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում պատշաճ ծանուցված համարվող պատասխանողները հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում պատշաճ ծանուցված համարվող պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`