Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/9267/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

2023, ք. Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. . /010/511813 405/406

Ե_____________ Քաղաքացիական գործ ԵԴ2/9267/02/23

Նելլի Կառլենի Պետրոսյանին
Ք.երևան, Արաբկիր, Հ․Հակոբյան փ․, 7շենք, 18 բն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշմամբ(դատավոր Տ.Գրիգորյան) վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՄԱԹՍ>> ՍՊԸ-ի ընդդեմ Էդուարդ Լեոնարդի Աբրահամյանի, Պապին Սուրիկի Պողոսյանի, Լիա Գագիկի Դավթյանի, Լարիսա Պանդուխտի Մանուկյանի, Անժելա Գրիգորի Գրիգորյանի, Արթուր Համլետի Նազինյանի, Լիլիա Համլետի Նազինյանի, Վահե Սարիբեկի Թորոսյանի, Մայա Յուրայի Հարությունյանի, Արա Արշակի Սադոյանի, Մարգարիտա Վարուժանի Սադոյանի, Սերժիկ Պողոսի Պողոսյանի, Նինա Սերժիկի Պողոսյանի, Հասմիկ Սերժիկի Պողոսյանի, Կարինե Մաթևոսի Պողոսյանի, Կարեն Ալբերտի Սագոյանի, Դավիթ Արայի Դոլունցի, Ջուլետա Մուշեղի Հակոբյանի, Արինա Արկադիի Բաբայանի, Աշոտ Միքայելի Բաղդասարյանի, Աիդա Գևորգի Գևորգյանի, Արամ Աշոտի Բաղդասարյանի, Աննա Աշոտի Բաղդասարյանի, Արտաշես Արայի Դոլունցի, Տաթևիկ Ալեքսանդրի Բարխուդարյանի, Սևակ Սարգսի Թևոսյանի, Արտակ Արմենի Քրդյանի, Ասլի Լևոնի Մխիթարյանի, Անահիտ Թաթևոսի Եփրիկյանի, Էդուարդ Հմայակի Բաբայանի, Նելլի Կառլենի Պետրոսյանի, Արա Էդուարդի Բաբայանի, Վիգեն Էդուարդի Բաբայանի, Ժաննա Հովհաննեսի Մաղալյանի, Դավիթ Յուրիկի Վարդապետյանի, Անահիտ Յուրիկի Վարդապետյանի, Դավիթ Օնիկի Եդիգարյանի, Մհեր Օնիկի Եդիգարյանի, Երանուհի Սամվելի Հովհաննիսյանի, Մարինա Ալբերտի Մելիքյանի, Սևակ Սարգսի Թևոսյանի, Հովհաննես Սարգսի Կարապետյանի, Դավիթ Օնիկի Պետրոսյանի, Աննա Պետրոսի Ստեփանյանի, Մերի Դավիթի Պետրոսյանի, Աննա Հովհաննեսի Հովհաննիսյանի, Համլետ Հարությունի Հարությունյանի, Լյուբով Ալեքսանդրի Շադինովաի, Հարությունի Համլետի Հարությունյանի, Արամ Համլետի Հարությունյանի, Հարութ Ջանջի Կարկուրի Բարղոդյանի, Նայիրի Կրիկորի Դերսարկիսսյանի, Գայանե Սերգեյի Հարությունյանի, Աղունիկ Համբիկի Երեմյանի, Յուրի Պարիժի Երեմյանի, Արամ Պարիժի Երեմյանի, Տիգրան Լևոնի Գրիգորյանի, Աննա Տիգրանի Գրիգորյանի, Գրետա Աշոտի Վարդանյանի, Արթուր Լևոնի Գրիգորյանի, Տաթև Արմենի Խանամիրյանի, Սյուզաննա Արտավազդի Բդոյանի, Ռուբիկ Կաչավանի Մարտիրոսյանի, Մարիամ Սամվելի Կուտուզյանի, Ալյոշա Արսենի Կուտուզյանի, Վարուժան Արսենի Կուտուզյանի, Մարիցա Արսենի Կուտուզյանի, Իզաբելա Արշակի Գաբրիելյանի, Եվգենյա Գուրգենի Հախվերդյանի, Արթուր Գրիգորի Հակոբյանի, Դավիթ Սամվելի Խաչատրյանի, Ռոզա Ռաֆայելի Խոջոյանի, Սամվել Բախշոյի Խաչատրյանի, Բախշիկ Սամվելի Խաչատրյանի, Ռուբիկ Տիգրանի Ասատրյանի, Շուշանիկ Հակոբի Մնացականյանի, Արամ Ռուբիկի Աաստրյանի, Հասմիկ Ռուբիկի Ասատրյանի, Մարգարիտ Գագիկի Առաքելյանի, Ալլա Սերգեյի Սահակովայի, Լյուդվիկ Գալուստի Ավագյանի, Վահագն Լյուդվիկի Ավագյանի, Արման Լյուդվիկի Ավագյանի, Սիլվարդ Դիմիտրիի Հովասափյանի, Մադլենա Սարգսի Փիրումյանի, Արփենիկ Գուրգենի Հարությունյանի, Զանեզան Գարեգինի Վարդանյանի, Միքայել Սարգսի Եղյանի, Լուսինե Սարգսի Եղյանի, Լաուրա Թեմուրի Կարապետյանի, Տիգրան Ռաշոյի Սահակյանի, Արման Տիգրանի Սահակյանի, Անուշ Տիգրանի Սահակյանի, Արտյոմ Հենրիկի Զամալյանի, Վիկտորյա Ատոմի Աբովյանի, Նելի Կոլյայի Ստեփանյանի, Կարինե Նիկոլայի Բաղդասարյանի, Հովհաննես Հայկի Սուքիասյանի, Սիրանուշ Հայկի Սուքիասյանի, Հայկ Ստեփանի Սուքիասյանի, Արթուր Հակոբի Պետրոսյանի, Քրիստինե Յուրիի Գասպարյանի, Յուրի Ավետիքի Գասպարյանի, Ստելլա Համիդի Գյոդակյանի, Արմեն Յուրիի Գասպարյանի, Ավետիք Յուրիի Գասպարյանի, Անահիտ Յուրիկի Գասպարյանի, Էլյանորա Գևորգի Ղալեչյանի, Գևորգ Միքայելի Վերմիշյանի, Անդրեյ Ռուդոլֆի Սաֆարյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամաբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն՝
2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը։
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 374 /010/51/18/13-405-406

Էլ. փոստ`