Հա. ԵԴ2/20644/02/23 քաղաքացիական գործով պատասխանող << Էմ-Տեքստիլ>> ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
19.09.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
29 սեպտեմբերի 2023թ.
Հա. ԵԴ2/20644/02/23 քաղաքացիական գործով
պատասխանող << Էմ-Տեքստիլ>> ՍՊԸ
/ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պող., 270/1/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ>> ՍՊ ընկերության ընդդեմ <<Էմ-Տեքստիլ>> ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ2/20644/02/23 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող < Էմ-Տեքստիլ>> ՍՊԸ-ին՝ ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պող., 270/1 հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023թ. նոյեմբերի 14-ին, դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am կայքէջում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`