Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/24746/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Գալյա Ղազարյան

հասցեն՝ ք. Երևան, Միքայելյան փ 80 11



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/24746/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Ա/Ձ Արմինե Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի ընդդեմ Գալյա Ռաֆիկի Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/24746/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան

ԵԴ/24746/02/20


Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
գործը դատաքննության նշանակելու մասին

06.07.2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ա/Ձ Արմինե Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի ընդդեմ Գալյա Ռաֆիկի Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին՝

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Ա/Ձ Արմինե Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը 14.08.2020թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարան/այուսհետ նաև՝ Դատարան/ ընդդեմ Գալյա Ռաֆիկի Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի /Դատավոր՝ Տ. Ստեփանյան/ 28.08.2020թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և 28.08.2020թ. մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
Դատարանի 19.07.2021 թվականի վճռով հայցվորի հայցը բավարարվել է:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող Գալյա Ռաֆիկի Ղազարյանը:
ՀՀ վերաքննիչ դատարանի 24.09.2021 թվականի որոշմամբ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ դատարանի 21.01.2022 թվականի որոշմամբ Գալյա Ռաֆիկի Ղազարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.07.2021թ. թիվ ԵԴ/24746/02/20 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Քաղաքացիական գործը 25.03.2022 թվականին մակագրվել է դատավոր Էդ. Ամալյանին:
Դատարանի 04․04․2022թ․-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախանական դատական նիստ։
Դատարանի 03․05․2023թ․-ի որոշմամբ կողմերի միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մաս համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյան ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող անհրաժեշտ գործողությունները, գտա, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/24746/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Ա/Ձ Արմինե Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի ընդդեմ Գալյա Ռաֆիկի Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին՝ նշանակել դատաքննության:
Գործի դատաքննությունը նշանակել 2023 թվականի հոկտեմբերի 19-ին ժամը՝ 16.30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դռնբաց դատական նիստում:
Որոշման օրինակն ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:



ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` Hrachya Nersisyan St

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`