Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ4/0955/02/22 քաղաքացիական գործով

22.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ4/0955/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Վազգեն Դերենիկի Պետրոսյանին
ՀՀ, Վայոց ձորի մարզ, գ. Արենի, Չիվա 2 փող., տուն 5

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Արեգնազան Մեհրաբի Ալեքսանյանի, Դերենիկ Վազգենի Պետրոսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սիրանուշ Հայրապետի Պետրոսյանի, Վազգեն Դերենիկի Պետրոսյանի, Սիրանուշ Դերենիկի Պետրոսյանի, Կարեն Դերենիկի Պետրոսյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, գ. Արենի, Չիվա 2 փող., տուն 5 հասցեով, սակայն ուղարկված ծանուցումը վերադարձվել է դատարան` «Տեղափոխված» նշումով:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 04-ին, ժամը 10:15-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Գոհար Կոստանյան
Դատավորի օգնական՝ Սամվել Հարությունյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Շահումյան 17

Հեռ..` 023522387

Էլ. փոստ`