Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/9934/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

26.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/9934/02/23
<<04>> հուլիսի 2023թ.

Քաղաքացիական գործով պատասխանող
<<Փափայա>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք.Երևան, Երևան, Կոմիտասի պ. 54/1/33 շ./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի որոշմամբ՝ Փնջիկ Ջանիբեկի Խաչատրյանը ընդդեմ ՝ <<Փափայա>> ՓԲ ընկերությանը՝ 1.132.480 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 03.07.2023 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 26.09.2023 թվականին, 10:10-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան, 41ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:

Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`