Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ2/0048/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

26.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
պարոն Ա․ Բարխուդարյան
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Սեբաստիայի փողոց, հ․ 32 )
Հարգելի պարոն Բարխուդարյան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) (դատավոր Ա․Օհանյան) վարույթում է գտնվում հա. ԵԴ2/0048/02/23 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով այն, որ դատավարության մասնակիցը
 հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ
 նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ
 ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ
 դատավարության մասնակցի հասցեն անհայտ է ,
ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկվում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ տվյալ դեպքում դատարանը գործը քննում է նրա վերջին հայտնի հաշվառման վայրի և անձի վերջին հայտնի բնակության վայրի` համայնքի ղեկավարի կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Ուստի խնդրում եմ հնարավոր բոլոր միջոցներով, սույն ծանուցումը ստանալու օրվանից հետո ողջամիտ ժամկետում Միսակ Գարեգինի Մելքոնյանին (հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Պ․Տիչինայի փողոց, 4-րդ նրբանցք, տուն 11/1 ) տեղեկացնել Դատարանում հարուցված հա. ԵԴ2/0048/02/23 քաղաքացիական գործի և դրա շրջանակներում ներքոհիշյալ գործողությունների վերաբերյալ.
 2023 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 11։00-ին ք․Երևան, Մովսես Խորենացու 162Ա հասցեում գտնվող դատարանի շենքի թիվ 7 դատական նիստերի դահլիճում հրավիրված է դատական նիստ:
V Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանում և գործին մասնակցող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:


Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`