Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/0456/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր։

12.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԵԱԴԴ/0456/02/13
«11» հունվարի 2024թ. .
Երրորդ անձ
«Էլլա-ԷմանուԷլա» ՍՊ ընկերություն
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նորքի 3-րդ զանգված,
Քոչարյան փողոց, շենք 10, բնակարան 17)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0456/02/13 քաղաքացիական գործն ըստ Սասուն Մարտիրոսի Ռաֆայելյանի ընդդեմ Հայարփի Միշայի Աթոյանի, Միշա Տաճատի Աթոյանի և Անահիտ Ավետիսի Աթոյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Հայարփի Միշայի Աթոյանի, Սասուն Մարտիրոսի Ռաֆայելյանի, «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 20.11.2023թ. ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է այլ հերթի՝ 2024թ. հունվարի 24-ին, ժամը 14։00-ին (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8)։ և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով/ կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես երրորդ անձ:

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`