Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/1229/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝ Հայկ Արտավազդի Հովսեփյանին ուղղված դատական ծանուցում:

26.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությանը (ընդդեմ պատասխանող Հայկ Արտավազդի Հովսեփյանի, երրորդ անձինք՝ Սվետլանա Գեորգիի Մնացականյանի և Մարգարիտ Արտավազդի Հովսեփյանի՝ պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, թիվ ՍԴ3/1229/02/23 քաղաքացիական գործը։
Դատարանը 2023թ. դեկտեմբերի 8-ին որոշում է կայացրել «Հայցադիմումը վարույթ ընդունել մասին»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ է վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ դատավարական փաստաթղթերը և դատական ծանուցումն ուղարկվել է նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում (ՀՀ, ք. Գորիս, Անկախության 4/1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց և Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին ուղարկվելուց հետո յոթերորդ օրը Դուք համարվում եք ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Դատարանը սույնով տեղեկացնում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-6-րդ մասերի համաձայն`
1․ Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի` 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված. 3) պատասխանողի միջնորդությունները. 4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. 5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված ...:

ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ




ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ
ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

3201 ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Անկախության 4/1, հեռ. 0284- 2-58-92, e-mail goris@court.am
ԴԴԱ-17- Ե-
27 դեկտեմբերի 2023թ.
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի
ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության փ․, շ․3
Հարգելի պարոն Աղաջանյան.
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲ ընկերության Անահիտ Սամվելի Արզանյանի, երրորդ անձինք՝ Սենիկ Սամվելի Արզանյանի, Անուշիկ Սամվելի Արզանյանի, Լարիսա Արամի Արզանյանի, Սամվել Սևադայի Արզանյանի, Սասուն Սասունի Արզանյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, թիվ ՍԴ3/1005/02/23 քաղաքացիական գործը։
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերը՝ «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին պարզաբանումը, ուղարկվել է պատասխանող՝ Սենիկ Սամվելի Արզանյանի հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ է վերադարձվել Դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է Դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում Դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա Դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողին ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ է վերադարձվել Դատարան և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, կից ուղարկվում է պատասխանողներ Սենիկ Սամվելի Արզանյանին՝ ուղարկված և Դատարան վերադարձված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին պարզաբանումը։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն․ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս Անկախության 4/1

Հեռ..` 0284-2-58-92

Էլ. փոստ`