Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/4962/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori@court.am


Քաղաքացիական գործ
ԼԴ/4962/02/22

Գևորգ Հենրիկի Ալևորյանին
Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բուլղարական 2-րդ ավան, տնակ 48
—————————————————————————————
Պատասխանող Ալլա Արզումանի Գևորգյանին
Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 12 շ․, բն․ 31

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Ե. Առաքելյան) թիվ ԼԴ/4962/02/22 քաղաքացիական գործով (ըստ հայցի Լիլյա Սամվելի Ասլոյանի, Գարեգին Ղարիբի Պետրոսյանի ընդդեմ Գևորգ Հենրիկի Ալևորյանի, Ալլա Արզումանի Գևորգյանի, Սարգիս Ֆելիքսի Միրզոյանի, Լոռու մարզի նոտարական տարածքի նոտար Մարինե Սամվելի Գալստյանի, Լոռու մարզի նոտարական տարածքի նոտար Թագուհի Ռազմիկի Մարտիրոսյանի, Հայկուշ Մանուկի Մանուկյանի, ՀՀ Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային բաժնի՝ լիազորագրերն անվավեր ճանաչելու և որպես նշված գործարքներն անվավեր ճանաչելու հետևանք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ) հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 26․02․2024թ.՝ ժամը «14։30»-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-40-31

Էլ. փոստ`