Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/9367/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori@court.am



Քաղաքացիական գործ
ԼԴ/9367/02/23
Պատասխանող Լիլիթ Ներսեսի Հարությունյանին
Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Ներսիսյան թղմ․, շ․ 15, բն․ 7

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Ե. Առաքելյան) թիվ ԼԴ/9367/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Լուսինե Ներսեսի Հարությունյանի, Ռազմիկ Անդրանիկի Համբարյանի, Հերմինե Ռազմիկի Համբարյանի, Լիլիթ Ներսեսի Հարությունյանի, Մելսիկ Արշավիրի Ոփյանի՝ Լուսինե Ներսեսի Հարությունյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքում բաժինները որոշելու, պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության կամ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի վերաբերյալ) հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 26․02․2024թ.՝ ժամը «12։10»-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 2):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-40-31

Էլ. փոստ`