Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0761/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ2/0761/02/23
29․02․2024
Կարինե Թեմուրի Խուդոյանին
ՀՀ, Արագածոտնի մ, Հացաշեն, 1 փ, 1 փկ, 2 տ
Հրաչ Մհերի Վարդանյանին
ՀՀ, Արագածոտնի մ, Ցամաքասար, 1 փ, 1տ
Ղադր Շիրինի Հասոյանին
ՀՀ, Արմավիրի մ, Բամբակաշատ, 15/2 փ, 3 տ

ՈՐՈՇՈՒՄ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ,
ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 փետրվարի 2024թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Մկրտչյանը (այսուհետ` Դատարան) քննելով ըստ հայցի՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Կարինե Թեմուրի Խուդոյանի, Հրաչ Մհերի Վարդանյանի և Ղադր Շիրինի Հասոյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերին՝
ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.
15․11․2023 թվականին Հայցվորի ներկայացուցիչը դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված պահանջով:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ. Մկրտչյանին հանձնվել են 16․11․2023 թվականին:
Դատարանի 27․11․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է, միաժամանակ որոշվել է քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 28․02.2024 թվականը:
2. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Դատարանը, ուսումնասիրելով թիվ ԱՐԱԴ2/0761/02/23 քաղաքացիական գործը` եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է պարզել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստեր՝ մասնավորապես պարտքի գումարի չափի և դրա գոյացման վերաբերյալ փաստեր, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է պարզեցված վարույթը դադարեցնել, քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով և նշանակել նախնական դատական նիստ:
Միաժամանակ, Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պարզեցված վարույթի դադարեցման և քաղաքացիական գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով հետագա քննությունը շարունակելու դեպքում եզրափակիչ դատական ակտով հնարավոր է լրացուցիչ պետական տուրքի գանձում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ հոդվածի 4-րդ մասով, 301-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Կարինե Թեմուրի Խուդոյանի, Հրաչ Մհերի Վարդանյանի և Ղադր Շիրինի Հասոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ2/0761/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնել և քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
2. Նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 28-ին՝ ժամը «12։50»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`