Գործ թիվ ԵԴ2/6572/02/24 ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Նարինե Հայրապետյան ՀԱՍՑԵ՝ ՀՀ, Երևան, Նոր Նորք, Սաֆարյան փ., 14 շ., 49 բն
01.10.2024
23.08.2024 թվականի որոշմամբ ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Էրիկ Սամվելի Գրիգորյանի, Նարինե Կամոյի Հայրապետյանի, Սամվել Էլիգումի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին գործն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ վճիռը կհրապարակվի 22.11.2024թ.:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրա վասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա.):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Հալաբյան 41ա. հասցեով):
Պարզաբանվում է նաև, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, միջնորդությունները, ինչպես նաև հակընդդեմ հայց ներկայացնելու Ձեր իրավունքները կարող եք իրականացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում, իսկ այն փաստացի չստանալու դեպքում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային սույն ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրվան հաջորդող օրվանից սկսած ոչ ուշ, քան մեկբաթյա ժամկետում:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421)
Էլ. փոստ`