Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1082/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.05.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
/ք.Երևան, Զաքյան 1 նրբ., 1 շ., բն. 73/



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 07.06.2018 թվականին ժամը 15:25-ին քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23 հասցեում, թիվ 17 դատական նիստերի դահլիճում քննության է առնելու Արման Վարդանյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2018 թվականի թիվ ԵԿԴ/1082/02/17 վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Արման Վարդանյանի ընդդեմ Մարինե Սերոբյանի, Ռոբերտ Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:

Դուք կանչվում եք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան որպես թիվ ԵԿԴ/1082/02/17 քաղաքացիական գործով պատասխանող:
Ներկայանալու ժամանակը՝ 2018թ. հունիսի 07-ը, ժամը «15:25»:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հետևյալ հասցեով. քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 17 դատական նիստերի դահլիճ, հեռ. 448-408 (350):

Բողոք բերած անձի և գործին մասնակցող անձանց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական նիստին չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, գործին մասնակցող անձանց:
Դատական նիստին ներկայանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 448-408/350/

Էլ. փոստ`