Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/1041/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

18.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9
ՎԴ/1041/05/16
17.01.2019թ.
No ԴԴ8/1 Ե-



Սուսաննա Բալասանյանին
հասցե` մ. Արարատ, ք. Արտաշատ, Ս. Հակոբյան փ. տ. 90
Տեղեկացնում եմ, որ ըստ հայցի Արաքսի Ալեքսանյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Արտաշատի քաղաքապետարանի, երրորդ անձինք Անդրանիկ Վիրաբյան և Սուսաննա Բալասանյան՝ Արտաշատի քաղաքապետարանի կողմից 2000 թվականի դեկտեմբերի 07-ին տրված քաղվածքը և դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից 2001 թվականի ապրիլի 03-ի 03-001-4-12 մատյանի 001 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելուպահանջի մասին, թիվ ՎԴ/1041/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 17:15-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


Դատավոր Կ.Ավետիսյանի օգնական Տ. Կիրակոսյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճւղի 3/9

Հեռ..` +374 10 201093

Էլ. փոստ`