Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0398/04/21 դատական գործով ծանուցագիր

16.07.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Բողոք բերած անձ (պարտապան)՝
Սիլվա Հարությունի Համբարձումյանին
(ք. Երևան, Դ. Վարուժան թաղամաս, 4-րդ շ., բն. 14)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 10.06.2021 թվականի որոշմամբ թիվ ՍնԴ/0398/04/21 դատական գործով, ըստ դիմումի Աղասի Դանիելյանի ընդդեմ Սիլվա Հարությունի Համբարձումյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՀՀ սնանկության դատարանի կողմից 29.03.2021 թվականին կայացված վճռի դեմ, Սիլվա Հարությունի Համբարձումյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Պարտապան Սիլվա Հարությունի Համբարձումյանին վերաքննիչ բողոքում նշված ք. Երևան, Դ. Վարուժան թաղամաս, 4-րդ շ., բն. 14 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2021 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ՍնԴ/0398/04/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2021 թվականի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. 448408-311, www.court.am
ԴԴ7- ________________
____ հունիսի 2021թ.
Բողոք բերած անձ՝ Սիլվա Համբարձումյանին
(ք. Երևան, Գյուլբենկյան փողոց, 29Ա շենք, բն, 13-14)


Դատական գործի համարը` ՍնԴ/0398/04/21
Կողմերը և պահանջը` ըստ դիմումի Աղասի Դանիելյանի ընդդեմ Սիլվա Հարությունի Համբարձումյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին (ՀՀ սնանկության դատարանի կողմից 29.03.2021 թվականին կայացված վճռի դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հիմք` 10.06.2021 թվականի որոշում):

Առդիր` ուղարկվում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը` բաղկացած 5 էջից, վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը՝ բաղկացած 10 թերթից:

Ի գիտություն՝ Բողոքը համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկա¬յացնելու օրը, եթե վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո դրանում եղած սխալները վերացվել են, ինչպես նաև որոշումը ստանալուց հետո վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (ըստ սահմանված կարգի) կրկին վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում (հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մաս):

Դատական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դատական իշխանության պաշ¬տոնական՝ www.court.am կայքում («դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`