Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վերնագիր՝ Թիվ ՎԴ/2132/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

21.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Ստեփան Գևորգյանին
Հասցե`ք.Երևան, Շինարարների 16 շենք, բն.31
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան ըստ հայցի Ստեփան Գևորգյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Ստեփան Միհրանի Գևորգյանին սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
ՎԴ/2132/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2021թ. մարտի 25-ի վճռի դեմ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությանը:
Նշված գործով վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2022թ. փետրվարի 03-ին, ժամը` 17:00-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցեն` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2): (Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Լ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ`
Ֆ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 37410 20-11-82/307/

Էլ. փոստ`