Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ/7381/05/18

08.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Ռուզան Ադամյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 1, բն. 30

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան վարչական գործով ըստ հայցի Ռուզան Ադամյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, երրորդ անձինք՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ վարչապետի քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ պատասխանողին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հիմնական աշխատավարձը վերահաշվարկելու և չվճարված աշխատավարձի մասը փոխհատուցելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և որպես հետևանք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետի 09․07․2018 թվականի թիվ ԺԱ/ԺԱ-2-3/8163-18 գրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 15-ին, ժամը 12:45-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 11): Նշված օրը և ժամին խնդրում ենք ապահովել դատական նիստին համապատասխան ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:




ԴԱՏԱՎՈՐ Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ն. ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 20-97-11 (331)

Էլ. փոստ`