Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/1578/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

28.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Միշա Գյուլինյանին
Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ, 35 փող., 127/3


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/1578/05/20 վարչական գործով ըստ հայցի Էմմա Աթոյանի, Գագիկ Գյուլինյանի և Միշա Գյուլինյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ հայցվորներին սկզբնական շրջանում վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով, իսկ հետագայում՝ սեփականության իրավունք ձեռք բերելու նախապատվության իրավունքի իրացումով, Ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 13.04.1989 թ. թիվ 7/14 որոշմամբ հատկացված բնակարանին համարժեք բնակարան հատկացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ՀՀ կառավարությանը պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատական նիստը տեղի կունենա` 2022 թվականի հունիսի 02-ին, ժամը 10:45-ին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 20-97-09

Էլ. փոստ`