Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/7571/05/18 վարչական գործով ծանուցագիր-գրություն

24.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարությանօրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9, հեռ. +37410-207-000
ՎԴ/7571/05/18
06.06.2022թ.
No ԴԴ8/1 Ե-



Անուշ Ադամյանին
հասցե` ՀՀ, ք. Երևան, Ազատության պող., 9բ շ. բն. 45

Տեղեկացնում եմ, որ ըստ հայցի Աիդա Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, մասնակցությամբ՝ երրորդ անձ Անուշ Ադամյանի՝ թիվ 866-Ա որոշումը մասնակի՝ 34,59քմ մակերեսով հողամասի մասով և 3272-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/7571/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի մայիսի 26-ի վճռի դեմ Աիդա Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11-րդ դահլիճ)։
Սույն գրությամբ հայտնում եմ նաև, որ հիշյալ վարչական գործով կայացված նախորդ դատական նիստում դատարանն արձանագրել է ապացույցները տեղում զննելու դատավարական գործողություններ իրականացնելու անհրաժեշտության մասին: Վերոգրյալով պայմանավորված, նշված օրը և ժամին խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի պատշաճ մասնակցությունը (անձը (կամ լիազորությունները) հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


Նախագահող դատավոր Կ.Ավետիսյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճղ., 3/9

Հեռ..` +37410207000

Էլ. փոստ`