Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/10424/05/20 վարչական գործով հրապարակային ծանուցում

22.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89

«24» հունիսի 2022թ.
Nօ ԴԴ-8/1 Ե - 9038
Սուսաննա Ավետիսյանին
Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 1/1

Հայտնում ենք Ձեզ, որ թիվ ՎԴ/10424/05/20 վարչական գործով ըստ հայցի՝ Սուսաննա Ավետիսյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Գևորգ Ղազարյանի, Գեղամ Հարությունյանի` 12.11.2020 թվականից մինչև 23.11.2020 թվականը կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ իրացված լոտի մասին թիվ q04950613-19/01 արձանագրությունը, 27.11.2020 թվականի առուվաճառքի պայմանագիրը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 09.12.2021 թվականի վճռի դեմ Սուսաննա Ավետիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` Թբիլիսյան խճուղի, 3/9

Հեռ..` 010201089

Էլ. փոստ`