Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0146/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

14.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Սյուզաննա Մխիթարյանին
/հասցե՝ Լոռու մարզ,ք.Վանաձոր,2-րդ նրբ, 6 տուն

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյան, դատավորներ Էդվարդ Նահապետյան և Ռաֆիկ Խանդանյան) վարույթում է գտնվում է թիվ ՎԴ6/0146/05/15 ըստ հայցի Գառնիկ Հարությունյանի հայցի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման, Վանաձորի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Արամայիս Բաղիշի Մխիթարյան, Անի Արամայիսի Մխիթարյան, Էլմիրա Ռաֆիկի Եգանյան, Սուզաննա և Արամ Արամայիսի Մխիթարյաններ՝ Վանաձորի քաղաքապետի 06.05.2015թ. թիվ 882-Ա որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից 05.06.2015թ. կատարված Վանաձոր քաղաքի Նարեկացու 3 փակուղի 3 բնակելի տան նկատմամբ Արամայիս Մխիթարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 15-ին, ժամը 10:40-ին:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Պարզաբանվում է, որ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-12

Էլ. փոստ`