Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0630/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

26.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հարություն Մուրադյանին
/հասցե՝ ՌԴ,Մոսկվայի մարզ,ք.Վիդնոյե-2,Օլգինսկայա փ, 31 տուն

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյան, դատավորներ Կարեն Գևորգյան և Էդվարդ Նահապետյան) վարույթում է գտնվում է թիվ ՎԴ/0630/05/19 ըստ հայցի Հարություն Մուրադյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ, Արման Սարգսյան, Նարգիզ Սարգսյան` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող Ջ. Հովհաննիսյանի 05.06.2018թ. «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող Ջ. Հովհաննիսյանի 05.06.2018թ. «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման հիման վրա կազմակերպված և անցկացված ք. Երևան, Մանթաշյան 1-ին նրբանցք 7/1 հասցեում գնտվող գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդը, որպես հետևանք՝ նաև «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» 29.10.2018թ. կազմված թիվ q03912939–18/01 արձանագրությունը, 01.11.2018թ. կնքված «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված անշարժ գույքի առուվաճառքի» պայմանագիրը և վերջինիս հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 30-ին, ժամը 16:20-ին:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Պարզաբանվում է, որ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-12

Էլ. փոստ`