Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ5/0135/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

10.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Նանա Համբարձումյանին
/հասցե՝ ք.Երևան,Արաբկիր 51, տուն 6

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյան, դատավորներ Կարեն Գևորգյան և Կարեն Մաթևոսյան) վարույթում է գտնվում է թիվ ՎԴ5/0135/05/18 ըստ հայցի Գագիկ Հարությունի Պեպանյանի ընդդեմ Գյումրու համայնքապետարանի, Կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք՝ Շիրակի մարզպետարան, «Ինեկոբանկ» ՓԲ ընկերություն, Արթուր Կարլենի Համբարձումյան՝ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությանը 431.31 քմ մակերեսով հողամասը վարձակալության տալու Գյումրու քաղաքապետի կողմից 18.01.2005 թվականին ընդունված թիվ 51 որոշումը և որպես հետևանք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությանը, այնուհետև Արթուր Կարլենի Համբարձումյանին 22.07.2014 թվականին գույքի նկատմամբ տրված թիվ 22072014-08-0017 սեփականության իրավունքի վկայականի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Պարզաբանվում է, որ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-12

Էլ. փոստ`