Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6944/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

10.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դանիել Պերճյանին
/հասցե՝ ք.Երևան,Արաբկիր, Այգեձորի 1-ին նրբ, 22 շ, բն 12

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյան, դատավորներ Կարեն Գևորգյան և Էդվարդ Նահապետյան) վարույթում է գտնվում է թիվ ՎԴ/6944/05/20 ըստ հայցի Եկատերինա Կուչերյավկինայի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, երրորդ անձիք՝ Դանիել Պերճյան և Հռիփսիմե Պերճյան՝ դեռևս 26.11.2005թ. դրությամբ Այգեձոր 1-ին նրբանցք, 22 շենք, թիվ 12 բնակարանին հասանելիք հողամասի նկատմամբ հայցվորի անվամբ իրավունքի ուժով ծագած ընդհանուր բաժնային սեփականության իրավահարաբերության առկայությունը ճանաչելու, որպես հետևանք՝ 04.11.2004թ. սեփականության իրավունքի պետական գրանցումը /որը 2012թ. տեղափոխվել է էլեկտրոնային գրանցման մատյան/ անվավեր ճանաչելու, 27.12.2013թ. նվիրատվության պայմանագիրը և նրա հիմքով իրականացված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և սխալի ուղղում, այն է՝ հայցվորի անվամբ թիվ 01-003-4-69 գույքի գրանցման մատյանի թիվ 000161 գրանցման թերթիկի հողամասի բաժնում կատարել հայցվորի անվամբ իրավունքի ուժով ծագած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականությամբ իրավունքի գրանցումը, կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 10:45-ին:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Պարզաբանվում է, որ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-12

Էլ. փոստ`