Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/11378/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

10.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Տիգրան Ամիրխանյանին
Հասցե` Արագածոտնի մարզ,Բերքառատ 8 փ,1 փկղ, տուն 12

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյան, դատավորներ Ռաֆիկ Խանդանյան , և Էդվարդ Նահապետյան) վարույթում է գտնվում է թիվ ՎԴ/11378/05/19 ըստ հայցի Տիգրան Ամիրխանյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Արտակ Ամիրխանյան, Տարոն Ամիրխանյան, Էսֆիրա Համազասպյան, Մելանյա Սարոյան և Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ք.Երևան, Արաբկիր 27 փողոց, 7/2 հասցեում գտնվող շինության և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վարույթը վերսկսելուն և Իշխան Ամիրխանյանի իրավահաջորդներ՝ Արտակ, Տարոն, Տիգրան Ամիրխանյանների և Էսֆիրա Համազասպյանի ընդհանուր սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Տեղեկացնում ենք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 11:10-ին:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Պարզաբանվում է, որ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:




ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-12

Էլ. փոստ`