Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/0378/05/20 վարչական գործով հրապարակային ծանուցում

02.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09

Մամե Մամոյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գյ. Լեռնանցք, 13-րդ փ., 4-րդ փկղ, 4-րդ տնակ

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/0378/05/20 վարչական գործով ըստ Ամար Մամոյանի, Թոռուն Քյալաշյանի, Մամե Մամոյանի և Քամլ Սադոյանի հայցի ընդդեմ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ավագանու, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ղեկավարի և Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Թամարա Գրիգորյանի, Արա և Արի Մհեր Տագէսեանների, Հրանտ Գրիգորյանի՝ թիվ 0103-0001, 0103-0093, 0103-0087, 0104-0054, 0104-0055, 0104-0056, 0104-0057, 0104-0059 և 0104-0050 ծածկագրերով հողամասերի մասով Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ավագանու 18.12.2005 թվականի թիվ 6 արձանագրային որոշման առոչինչ լինելը ճանաչելու և որպես հետևանք Ֆերիկ համայնքի ղեկավարի կողմից 20.02.2006 թվականին ընդունված որոշումները՝ 0103-0001, 0103-0093, 0103-0087, 0104-0054, 0104-0055, 0104-0056, 0104-0057, 0104-0059 և 0104-0050 աճուրդը կայացած ճանաչելու և առուվաճառքի պայմանագիր կնքելու մասին, 02.03.2006 թվականին նոտարական գրասենյակում կնքված թիվ 0103-0001, 0103-0093, 0103-0087, 0104-0054, 0104-0055, 0104-0056, 0104-0057, 0104-0059 և 0104-0050 ծածկագրերով հողամասերի առուվաճառքի պայմանագրերը, 23.11.2018 թվականին թիվ 19630 սեղանամատյանի տակ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, թիվ 0104-0050 ծածկագրով հողամասի մասով 16.11.2018 թվականին թիվ 19345 սեղանամատյանի տակ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Կադաստրի կողմից 28.11.2018 թվականին թիվ 0103-0001, 0103-0093, 0103-0087, 0104-0054, 0104-0055, 0104-0056, 0104-0057, 0104-0059 և 0104-0050 ծածկագրերով հողամասերի վերաբերյալ կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 05-ին, ժամը 14:20-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`