Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ/6951/05/22

01.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր՝ Հայկ Հակոբյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Վ. Փափազյան փող., 21 շ., բն. 22

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ Հայկ Համլետի Հակոբյանի ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության 20.10.2022թ. թիվ 2738-Ա և 19.10.2022թ. թիվ 2730-Ա հրամաններն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Հայկ Հակոբյանին նախկին աշխատանքում վերականգնելուն՝ բռնագանձելով ամսական միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` 24.10.2022թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափով` մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 8-ին, ժամը 14:45-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`