Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ6/0206/05/22

15.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Երրորդ անձ` Մանվել Մելքումյանին
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, Գյուլագարակ, Գարգառ, 6-րդ փող., 6 տուն

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ Հարություն Վիտալիկի Ղազարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք՝ ՀՀ ֆինանսների նախարարություն և Մանվել Հրաչիկի Մելքումյան՝ Ոստիկանության ավագ լեյտենանտ Հարություն Վիտալիկի Ղազարյանին կարգապահական տույժի կարգով ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին ՀՀ ոստիկանության պետի 2022թ. հուլիսի 29-ի թիվ 2339-Ա հրամանն անվավեր ճանաչելու, Հարություն Վիտալիկի Ղազարյանին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնում վերականգնելու և ՀՀ ոստիկանությունից հօգուտ Հարություն Վիտալիկի Ղազարյանի վերջինիս հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատավարձը բռնագանաձելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 22-ին, ժամը 14:45-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`