Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/2922/05/14 վարչական գործով դատական որոշում

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարությանօրենսգրքի 63-րդ հոդված



Վարչական գործ թիվ ՎԴ/2922/05/14


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ
ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.03.2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը հետևյալ կազմով`
նախագահող դատավոր` Կարեն Ավետիսյան,
դատավոր` Սամվել Հովակիմյան,
դատավոր` Ռուստամ Մախմուդյան,


քննարկելով ըստ հայցի Գագիկ Սարգսյանի, Նարինե Մուրադյանի (նաև՝ որպես Արթուր Կոգարովի իրավահաջորդ), Կարապետ և Հովհաննես Կոգարովների ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման, մասնակցությամբ՝ երրորդ անձինք Յուրիկ Իսրայելյանի, Գարիկ Հովհաննիսյանի, Ռուզաննա Վասիլյանի, Մելանյա Վասիլյանի, Թագուհի Վասիլյանի և Արա Վասիլյանի` Երևանի Եզնիկ Կողբացու 37 հասցեի 264 քմ ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ Գարիկ Հովհաննիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 1999 թվականի փետրվարի 24-ին կատարված պետական գրանցումը և նույն հողամասի նկատմամբ Յուրիկ Իսրայելյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 2005 թվականի մայիսի 11-ին կատարված պետական գրանցումը՝ Գագիկ Սարգսյանի բնակելի տնով ծանրաբեռնված 15,35 քմ մակերեսով, Կոգարովների բնակելի տնով ծանրաբռնված 11,90 քմ մակերեսով և ընդհանուր բակի 74,40 քմ մակերեսով, այնքանով որքանով նշված մակերեսների նկատմամբ չի ճանաչվել հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի վճռի դեմ Գարիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն գործով դատավարության ընթացքում հայցվորները պահանջել են Գագիկ Սարգսյանի բնակելի տնով ծանրաբեռնված 15,35 քմ մակերեսով, Կոգարովների բնակելի տնով ծանրաբռնված 11,90 քմ մակերեսով և ընդհանուր բակի 74,40 քմ մակերեսով, այնքանով որքանով նշված մակերեսների նկատմամբ չի ճանաչվել հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, անվավեր ճանաչել Երևանի Եզնիկ Կողբացու 37 հասցեի 264 քմ ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ Գարիկ Հովհաննիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 1999 թվականի փետրվարի 24-ին կատարված պետական գրանցումը և նույն հողամասի նկատմամբ Յուրիկ Իսրայելյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 2005 թվականի մայիսի 11-ին կատարված պետական գրանցումը։
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Գևորգ Սոսյան) 2017 թվականի փետրվարի 17-ի վճռով հայցը մերժվել է։
Նշված վճռի դեմ հայցվորների վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Աշոտ Աբովյան, դատավորներ՝ Քրիստինե Մկոյան, Աշոտ Սարգսյան) 2018 թվականի մարտի 07-ի որոշմամբ բավարարվել է. ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի փետրվարի 17-ի վճիռը բեկանվել է և գործը լրիվ ծավալով ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի 2018 թվակաի մայիսի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։
Վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոյան) 2018 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ հարուցվել է գործի նոր քննության վարույթ:
ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի վճռով հայցը բավարարվել է։
Վկայակոչված վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Գարիկ Հովհաննիսյանը՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը և վերականգնել այն։
Բողոքաբերը վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությամբ պատճառա¬բանել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է դատական ակտը ստանալու պահից մեկամսյա ժամկետի պահպանմամբ։
Քննարկելով դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանա¬վորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը փաստում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է դատարան դիմելու անձի իրավունքի իրացումն այն աստիճան դժվարացնեն, որ դրանք վնաս պատճառեն այդ իրավունքի էությանը։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2008 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է։ Քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը փաստում է, որ թիվ ՎԴ/2922/05/14 վարչական գործում առկա ստացման մասին հետադարձ ծանուցման համաձայն (գ.թ. 149)՝ ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի վճիռը Գարիկ Հովհաննիսյանը ստացել է 2023 թվականի հունվարի 09-ին։ Նկատենք, վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի գրասենյակ առաջին անգամ մուտքագրվել է 2023 թվականի փետրվարի 06-ին (փոստային ծառայությանը հանձնվել է 2023 թվականի փետրվարի 03-ին):
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը երաշխավորելու անհրաժեշտությամբ, գնահատելով միջնորդությամբ մատնանշված փաստական տվյալները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք հաստատվում են վարչական գործի նյութերում առկա փաստաթղթերով, գտնում է, որ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է բավարարման։
Ըստ այդմ, և հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը համապատաս¬խանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջներին և միևնույն ժամանակ բացակայում են նույն օրենսգրքի 136-րդ, 137-րդ հոդվածներով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունման։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Գարիկ Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարել:
Հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողումը և այն վերա¬կանգնել։
Թիվ ՎԴ/2922/05/14 վարչական գործով ըստ հայցի Գագիկ Սարգսյանի, Նարինե Մուրադյանի (նաև՝ որպես Արթուր Կոգարովի իրավահաջորդ), Կարապետ և Հովհաննես Կոգարովների ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման, մասնակցությամբ՝ երրորդ անձինք Յուրիկ Իսրայելյանի, Գարիկ Հովհաննիսյանի, Ռուզաննա Վասիլյանի, Մելանյա Վասիլյանի, Թագուհի Վասիլյանի և Արա Վասիլյանի` Երևանի Եզնիկ Կողբացու 37 հասցեի 264 քմ ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ Գարիկ Հովհաննիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 1999 թվականի փետրվարի 24-ին կատարված պետական գրանցումը և նույն հողամասի նկատմամբ Յուրիկ Իսրայելյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 2005 թվականի մայիսի 11-ին կատարված պետական գրանցումը՝ Գագիկ Սարգսյանի բնակելի տնով ծանրաբեռնված 15,35 քմ մակերեսով, Կոգարովների բնակելի տնով ծանրաբռնված 11,90 քմ մակերեսով և ընդհանուր բակի 74,40 քմ մակերեսով, այնքանով որքանով նշված մակերեսների նկատմամբ չի ճանաչվել հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի վճռի դեմ Գարիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ։
Գործի դատաքննությունը նշանակել 2024 թվականի մարտի 21-ին, ժամը 15։40-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ թիվ 11)։



ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճղ., 3/9

Հեռ..` +37410293114

Էլ. փոստ`