Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/2922/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարությանօրենսգրքի 63-րդ հոդված




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9, հեռ. +37410-293-114
ՎԴ/2922/05/14
14.03.2024թ.




Ռուզաննա Վասիլյանին
հասցե` ք. Երևան, Կողբացու 37

Տեղեկացվում եք, որ ըստ հայցի Գագիկ Սարգսյանի, Նարինե Մուրադյանի (նաև՝ որպես Արթուր Կոգարովի իրավահաջորդ), Կարապետ և Հովհաննես Կոգարովների ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման, մասնակցությամբ՝ երրորդ անձինք Յուրիկ Իսրայելյանի, Գարիկ Հովհաննիսյանի, Ռուզաննա Վասիլյանի, Մելանյա Վասիլյանի, Թագուհի Վասիլյանի և Արա Վասիլյանի` Երևանի Եզնիկ Կողբացու 37 հասցեի 264 քմ ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ Գարիկ Հովհաննիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 1999 թվականի փետրվարի 24-ին կատարված պետական գրանցումը և նույն հողամասի նկատմամբ Յուրիկ Իսրայելյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի՝ 2005 թվականի մայիսի 11-ին կատարված պետական գրանցումը՝ Գագիկ Սարգսյանի բնակելի տնով ծանրաբեռնված 15,35 քմ մակերեսով, Կոգարովների բնակելի տնով ծանրաբռնված 11,90 քմ մակերեսով և ընդհանուր բակի 74,40 քմ մակերեսով, այնքանով որքանով նշված մակերեսների նկատմամբ չի ճանաչվել հայցվորների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/2922/05/14 վարչական գործով վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2024 թվականի մարտի 21-ին, ժամը 15:40-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11-րդ դահլիճ)։
Նշված օրը և ժամին խնդրում ենք ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի պատշաճ մասնակցությունը (անձը (կամ լիազորությունները) հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


Դատավոր Կ.Ավետիսյանի օգնական Մ. Սարգսյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճղ., 3/9

Հեռ..` +37410293114

Էլ. փոստ`