Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/4361/05/22 գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշում

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

«Դ.Ա.Ս. ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Գ. Նժդեհի 17)


Վարչական գործ թիվ ՎԴ/4361/05/22


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«20» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի «Լուսամուտ» ՍՊԸ-ի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԴԱՎԻԹ ՍԱՐԴԱՐՅԱՆ» ԱՁ, «ՔԼԻՆ ՔԱՐՓԵՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ և «Դ.Ա.Ս. ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 11.04.2022 թվականի թիվ 455-7 որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ռուզաննա Ազրոյան) 30.10.2023 թվականի վճռի դեմ Պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի «Լուսամուտ» ՍՊԸ-ի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԴԱՎԻԹ ՍԱՐԴԱՐՅԱՆ» ԱՁ, «ՔԼԻՆ ՔԱՐՓԵՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ և «Դ.Ա.Ս. ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 11.04.2022 թվականի թիվ 455-7 որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 30.10.2023 թվականի վճռի դեմ Պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 29.04.2025 թվականի ժամը 12:40-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`