Թիվ ՎԴ/4569/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր
12.04.2024
Անհատ ձեռնարկատեր Ռիմա Մուսաելյանին
(ք. Երևան, Էրեբունի, Վարդաշեն 8 փ., շինություն 7)
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/4569/05/22 վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Ռիմա Մուսաելյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննություն:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակված է 14.06.2024 թվականին, ժամը 10:35-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9
Հեռ..` (+374 10) 29-31-13
Էլ. փոստ`