Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0151/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

19.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Աննա Մարգարյանին
Լոռու մարզ, գ. Բազում, 7 փող., տուն 7)

Գոհար Մարգարյանին
Լոռու մարզ, գ. Բազում, 7 փող., տուն 7)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ6/0151/05/17 վարչական գործն ըստ հայցի Արուս Մարգարյանի իրավահաջորդ Աշոտ Մարգարյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք Սուրեն Մարգարյան, Անուշ Մարգարյան, Գոհար Մարգարյան, Աննա Մարգարյան և Խաչիկ Մարգարյան՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-1 մատյանի 149 համարի տակ կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.03.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննություն:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակված է 28.06.2024 թվականին, ժամը 11:15-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410-29-31-13

Էլ. փոստ`