Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/5073/05/21 վարչական գործով հրապարակային ծանուցում

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09

Բելա Հարությունյանին
Հասցե ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Դպրության փ. 3

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/5073/05/21 վարչական գործով ըստ Արմավիրի մարզի Պտղունք համայնքի ավագանու անդամներ Սևակ Ազիզյանի, Արամ Արթենյանի, Արտյոմ Արթենյանի, Արտաշ Հակոբյանի, Բելա Հարությունյանի և Ալիկ Հովհաննիսյանի ընդդեմ Արմավիրի մարզի Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանի, երրորդ անձինք Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, ՙԱրա և Այծեմնիկ՚ ԲԲԸ-ի և ՀՀ նոտարական պալատի` 07.02.2005 թվականի թիվ 38 որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք 14.02.2005 թվականի ՙՀողամասի առուվաճառքի մասին՚ պայմանագիրը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 3-4 մատյանի 000049 համարի տակ 23.02.2005 թվականին գրանցված սեփականության իրավունքը վերացնելու պահանջների մասին, դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 02-ին, ժամը 16:30-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`