Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0941/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

13.05.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«ԳՈԼԴԵՆ ՖԼՈՈՒՐ» ՍՊ ընկերությանը
(Արմավիրի մարզ, գ. Դալարիկ, Կոմիտասի փող., շենք 1, բն. 7)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/0941/05/21 վարչական գործն ըստ հայցի «ԳՈԼԴԵՆ ՖԼՈՈւՐ» ՍՊ ընկերության ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի` ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.04.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, և նշանակվել է դատաքննություն:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակված է 13.09.2024 թվականի ժամը 11:30-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410-29-31-13

Էլ. փոստ`