Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6454/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

13.05.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Անհատ ձեռնարկատեր Լիանա Ադամյանին
(ք. Երևան, Բագրատունյաց փող. 18 շենք, բն. 34)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/6454/05/22 վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Լիանա Ադամյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` 08․06․2022 թվականի թիվ 4212175 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.03.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, և նշանակվել է դատաքննություն:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակված է 14.06.2024 թվականի ժամը 10:40-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410-29-31-13

Էլ. փոստ`