Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2372/05/10 վարչական գործով դատական ծանուցագիր

13.05.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հարություն Գրիգորյանին
(ք. Երևան, Արաբկիր, Հ. Սահյան փող., տուն 78)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/2372/05/10 վարչական գործն ըստ հայցի Էմմա Մուշեղի Կիրակոսյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Օնիկ Հայկի Գրիգորյանի իրավահաջորդներ Դուստրիկ Մելքոնի Գրիգորյան և Հարություն Օնիկի Գրիգորյան՝ պետական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողներ Ս.Ստեփանյանի և Ա.Իսրայելյանի կողմից 18.06.2010 թվականին կայացված թիվ 01/08-115/10 և թիվ 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները վերացնելու և 17.12.2009 թվականի դատական ակտը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.04.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, և նշանակվել է դատաքննություն:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակված է 12.07.2024 թվականի ժամը 11:30-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410-29-31-13

Էլ. փոստ`