Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաղատ գյուղի խմելու-կենցաղային և ոռոգման համար ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագծի մասին

11.03.2024

Տիպ` Հանրային ծանուցումներ
Հայտատու` Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ
Ջրային օրենսգրքի 30-րդ հոդված

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաղատ գյուղի խմելու-կենցաղային և ոռոգման համար՝ «Սրբի աղբյուր» և «Ջաղացի» աղբյուրներից՝ համապատասխանաբար՝ 3․95 լ/վ և 30․55 լ/վ և Աղիտու գյուղի խմելու-կենցաղային և ոռոգման համար՝ «Զոր-Զոր» աղբյուրից համապատասխանաբար՝ 1․3 լ/վ և 20․36 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի մարտի 18-ին
ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 31

Հեռ..` /0283/ 2-33-30, 2-49-88

Վեբ կայք` sisian.am

Էլ. փոստ`