Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

03.05.2019

Տիպ` Համայնքային սեփականության վարձակալության մրցույթի մասին հրապարակային ծանուցում
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Լեռնանիստի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ Կոտայքի մարզի Լեռնանիստի համայնքապետարանի շենքում (հասցե՝ Լեռնանիստ համայնք, 1-ին փողոց 52 շենք) 2019 թվականի հունիսի 4-ին` ժամը 10:00-ին, կայանալու է Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ:
Վարձակալության մրցույթի է ներկայացվում Լեռնանիստ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող-արոտավայր. 1 լոտ գյուղատնտեսական նշանակության 4.0717 հա մակերեսով վարելահող-արոտավայր, սեփականության վկայական N 05122018-07-0081, (կադաստրային ծածկագիր 07-033-0282-0137), վարձակալության 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 4.0717 հա-ի համար` 8000 (ութ հազար) ՀՀ դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտներ) չկան: Մրցույթի քայլը սահմանվել է 2000 (երկու հազար) ՀՀ դրամ: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ` 2019 թվականի մայիսի 29-ին: Մրցույթը անցկացվում է բաց, մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ` ներկայացնելով հայտ, անձնագիր, մասնակցության վճարի և նախավճարի անդորրագրերը: Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը: Տեղեկությունների համար զանգահարել մրցութային հանձնաժողով` 093-47-01-51 հեռախոսահամարով:

 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ Լեռնանիստ համայնք 1-ին փողոց 52 շենք

Հեռ..` 094-55-33-04

Էլ. փոստ`