Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին

17.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզ Աշտարակի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.02.2019թ. ժամը 12:00 -ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք.

Լոտ 1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 134/1 հասցեում գտնվող, /ծածկագիր՝ 02-001-0143-0313/ 782քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս՝ հասարակական նշանակության շենք-շինություններ կառուցելու համար: Հողամասն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասում ինժեներատրանսպորտային ենթակառոցվածքներ առկա չեն և հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: 1քմ-ի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 50%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:

Լոտ 2. Աշտարակ համայնքի Արայի տեղամասում գտնվող, 02-001-0840-0038 ծածկագրով 6,4104հա գյուղատնտեսական նշանակության IV կարգի արոտավայր և 02-001-0659-0014 ծածկագրով 0,0544հա գյուղատնտեսական նշանակության IV կարգի այլ հողատեսք՝գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: 1քմ-ի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 100%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 5%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:

Հայտերն ընդունվում են մինչև 15.02.2019թ.:

Մանրամասների համար դիմել աճուրդային հանձնաժողովին:

Հեռ. /0232/ 3-10-26:
Աշտարակի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7

Հեռ..` +374 232 31026

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`