Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արարատի մարզի «Ավշարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափու րպաշտոնը զբաղեցնելու համար հայտարարություն

18.01.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Ավշարի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի N319 որոշում

Հայտարարություն
ՀՀ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Ավշարի միջնակարգ դպրոցում /ՀՀ Արարատի մարզ գ. Ավշար/ 2019 թվականի հունվարի 22 -ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի մարտի 1-ին, ժամը` 15:00-ին, Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել` 077 25-18-30, 098 37-70-12 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի գ. Ավշար Մ. Մաշտոցի 13

Հեռ..` +37498377012

Էլ. փոստ`