Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Այգեվանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության քարտուղարի (ծածկագիր 1.2-1) թափուր պաշտոն զբաղեցնելու համար

15.03.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Այգեվանի Համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀՀ Արմավիրի մարզի Այգեվան համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության քարտուղարի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

1. Այգեվան համայնքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար /ծածկագիրը 1.2-1/ Աշխատակազմի քարտուղարը համայնքի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է ՏԻՄ ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, լուծում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ:
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության uտաժ և համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության uտաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»,նորմատիվ «Իրավական ակտերի մասին», «Արխիվային գործի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատանքային օրենսգրքի և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Նշված թափուր պաշտոնի զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2019 թվականի ապրիլի 16-ին ժամը 1200-ին Այգեվանի համայնքապետարանի շենքում:
Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը հանձնում են անձամբ: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10;00-ից մինչև 1600, բացի շաբաթ և կիրակի օրերից` Այգեվանի համայնքապետարանում, հեռախոս 098-90-72-59 կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն /հասցե` ք.Արմավիր Աբովյան 71,հեռախոս 0237 2-76-49, 2-07-70 /
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները ներկայացվող փաստաթղթերի ցանկին և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Այգեվանի համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Արմամավիրի մարզպետարանի աշխատակազմ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 01.04.2019թվականը ժամը 1800-ն:
 

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Այգեվան, 5 փ. 8 շենք

Հեռ..` +374 0237 094907259