Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի մասին հայտարարություն

23.05.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Կապանի համայնքապետարան
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենք, հոդված 14, 1-ին,2-րդ մասեր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ` Կապանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար.
1.Աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ (ծածկագիր՝ 2.1-6):
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/ կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ/իրականացնում է համայնքային զարգացման հողօգտագործման և գյուղատնտեսության ծրագրերի, համապատասխան թույլտվությունների տրամադրման կազման և վերահսկման աշխատանքները.
գ/ կազմակերպում է համայնքի տարածքում գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառման աշխատանքները.
դ/ իրականացնում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտերի հանրային քննարկումների կազմակերպմանն անհրաժեշտ գործառույթներ:
ե/ իրականացնում է գյուղատնտեսական զարգացման ծրագրեր, աջակցում է գյուղատնտեսության ոլորտում պետական միջոցներով և այլ միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը:
զ/ իրականացնում է բնական աղետների հետևանքով բնակավայրերին հասցված վնասների գնահատում, հաշվարկում և ակտերի կազմում:
է/ իրականացնում է պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելիքի, պարարտանյութերի, մշակաբույսերի սերմերի հատկացման գործընթացը:
ը/ աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին, համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներին, բուսասանիտարական հաշվառման աշխատանքներին, համայնքի տարածքում հայտարարված կարանտին գոտում կատարվող աշխատանքներին, տոհմային և սերմնաբուծական աշխատանքներին.
թ/ հսկողություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերում բնապահպանական միջոցառումների նկատմամբ:
ժ/ կազմակերպում է համայնքի տարածքում համայնքային սեփականություն համարվող հողերը օգտագործման տրամադրելու, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության աշխատանքները.
Ժա/ապահովում է Համայնքի ղեկավարի և աշխատակազմի կանոնադրությունից բխող գործառույթների արդյունավետ կատարումը հետևյալ ոլորտներում` հողօգտագործման, գյուղատնտեսության, ջրային և անտառային ռեսուրսների, ոռոգման ցանցերի, անասնապահության, հանրային սննդի, համաճարակների կանխարգելման, բնության և կենդանական աշխարհի պահպանման, հողամասերի և ընտանի կենդանիների, մեղվափեթակների ընթացիկ հաշվառման, համայնքի հողային հաշվեկշռի և հողերի օգտագործման սխեմաների կազման, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է նաև հողերի և գյուղատնտեսական շինությունների կադաստրավորում.
ժբ/ապահովում է համայնքի քաղաքացիական պաշտպանության, տարահանման,զորահավաքային, խաղաղից պատերազմական դրության անցման պլանների լրամշակման և թարմացման աշխատանքները:
2.Աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ (ծածկագիր՝ 2.1-7):
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/ կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ/վերահսկում և կոորդինացնում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների, համայնքի ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների ուսումնադաստիարակչական աշխատանքները
գ/ընդունում և քննարկման է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատությունների, համայնքի ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների հաշվետվությունները իրենց գործունեության մասին
դ/ապահովում է համայնքի ենթակայության մշակութային և սպորտային հաստատություններում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարատեսակ ծրագրերի իրականացումը
ե/ վերահսկում է հաստիքային ցուցակների ճշտությունը
զ/կազմակերպում և անցկացնում է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ:
2.Աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-11)
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/ համայնքային կանոններին համապատասխան տալիս է համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ թույլտվություններ և իրականացնում վերահսկողություն.
բ/ կազմակերպում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և այլ մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները.
գ/ բաժնի պետի հանձնարարությամբ վերահսկում է համայնքի բնակավայրերի անասնաբույժերի կողմից մատուցվող անասնաբուժական ծառայությունների կատարումը
դ/ կազմակերպում է համայնքի տարածքում հայտարարված կարանտին գոտում կատարվող աշխատանքները
ե/ իրականացնում է համայնքի տարածքում անասնահակահամաճարակային տարեկան միջացառումների պետական ծրագրի կատարման աշխատանքները
զ/ իրականացնում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքների համակարգումը
է/պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ:
ը/ իրականացնում է համայնքի տարածքում բուսասանիտարական հաշվառման, ընտանի կենդանիների հաշվառման, համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության աշխատանքների կազմակերպումը
թ/կազմակերպում է բնական աղետների հետևանքով բնակավայրերին հասցված վնասների գնահատման, հաշվարկման և ակտերի կազման աշխատանքները:
3.Աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-12)
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/կազմակերպում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և այլ մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները.
բ/ կազմակերպում է ընտանի կենդանիների, մեղվափեթակների ամենամյա հաշվառումը, համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքները, աջակցում տոհմային և սերմնաբուծական աշխատանքներին.
գ/ կազմակերպում է համայնքի տարածքում համայնքային սեփականություն համարվող հողերը օգտագործման տրամադրելու, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության աշխատանքները.
դ/ մասնակցում է ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից հողերի պահպանության աշխատանքների կազմակերպմանը.
ե/ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
զ/ իրականացնում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտերի հանրային քննարկումների կազմակերպմանն անհրաժեշտ գործառույթներ.
է/հսկողություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերում բնապահպանական միջոցառումների նկատմամբ:
ը/ հետևում է համայնքի տարածքում բնության պահպանության բնագավառում ընթացող գործընթացները:
թ/իրականացնում է պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութերի հատկացման գործընթացը:
Ժ/ կազմակերպում է Կապան քաղաքի գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի, աշնանացանի, գարնանացանի ընթացքի վերաբերյալ հաշվառման աշխատանքները
Ժա/ կազմակերպում է գյուղական բնակավայրերի բնակչության սեռատարիքային կազմի հաշվառման աշխատանքները.
ժբ/ կազմակերպում է բնական աղետների հետևանքով բնակավայրերին հասցված վնասների գնահատման, հաշվարկման և ակտերի կազման աշխատանքները:
4.Աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-13)
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/ մասնակցում է մշակութային, պետական և այլ տոների հետ կապված միջոցառումների կազմակերպմանը
բ/բաժնի պետի հանձնարարությամբ մշակում է ծրագրեր և ներկայացնում առաջարկություններ համայնքի ենթակայության սպորտային հիմնարկների աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար
գ/մեթոդական և խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում համայնքային ենթակայության սպորտային կազմակերպություններին՝ աշխատանքային ծրագրերի կազմման հարցում
դ/բաժնի պետի հանձնարարությամբ, օրենքով սահմանված կարգով իրականացնում է ստուգայցեր համայնքի ենթակայության արտադպրոցական սպորտային հաստատություններ` աշխատանքային և կրթական ծրագրերի իրականացումը ուսումնասիրելու, կանոնադրությամբ նախատեսված գործառույթների կատարումը, անվտանգության և սանիտարահիգենիկ նորմերի պահանջների պահպանումը ապահովելու նպատակով, բացահայտում թերությունները, ի հայտ եկած փաստերը արձանագրում և ներկայացնում առաջարկություններ:
ե/ուսումնասիրում է սպորտի բնագավառի առաջավոր փորձը և ներկայացնում առաջարկություններ համայնքի տարածքում դրանց ներդրման վերաբերյալ
զ/մասնակցում է համայնքային ենթակայության սպորտային հաստատությունների աշխատանքների վերաբերյալ հարցերի քննարկմանը, կատարում վերլուծություններ և ներկայացնում առաջարկություններ
է/ուսումնասիրում է հանրապետական և մարզային սպորտային միջոցառումներում համայնքի ընդգրկված լինելու հնարավորությունները և ներկայացնում առաջարկություններ
ը/համագործակցում է համայնքի տարածքում երիտասարդության հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ
թ/համայնքի բնակչության շրջանում կազմակերպում է սպորտային մասսայական միջոցառումներ և մրցույթներ:
5.Աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-18)
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/վարում է համայնքապետարանի աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը, ինչպես նաև պետության պատվիրակած լիազորությունների /ՔԿԱԳ/ հաշվապահական հաշվառումը, կազմակերպում է ծախսերի նախահաշիվների կազմման և դրանց կատարման նկատմամբ օպերատիվ հսկողության իրականացման աշխատանքները, իրականացնում է դրանց հաշվետվությունների վերլուծությունը, հաշվեկշռի կազմումը և ներկայացումը:
բ/ ՀՀ «Եկամտային հարկի մասին» օրենքի համաձայն կազմում է ամսական էլեկտրոնային հաշվետվություններ և դրանք ներկայացնում պետական եկամուտների կոմիտե:
գ/կատարում է բյուջեի` ծախսերի գծով բյուջետային նախահաշիվների պարբերաբար համեմատություն փաստացի ծախսերի հետ
դ/պատրաստում է աշխատակազմի և ՔԿԱԳ-ի ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը և հետևում է դրանց կատարման ընթացքին
ե/կազմում է աշխատակազմի եռամսյակային և տարեկան հաշվետվությունները, տարեկան հաշվեկշիռները:
6.Աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-19)
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/վերահսկողություն է իրականացնում համայնքի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ, բացահայտում է ինքնակամ շինարարության դեպքերը, դրանք կանխելու և հետևանքները վերացնելու համար առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին, հսկողություն է իրականացնում համայնքի կողմից տրված շինարարական թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ
բ/իրականացնում է քաղաքաշինության և հողհատկացման հետ կապված գործառույթներ` համաձայն հաստատված գլխավոր հատակագծի
գ/բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերի կազմումը
դ/բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության, ինչպես նաև շենքերի, շինությունների և դրանց առանձին հատվածների գործառնական նշանակության փոփոխությունների հետ կապված փաստաթղթերի փաթեթները
ե/ նախապատրաստում է անշարժ գույքի հասցեավորման մասին որոշումներ
զ/ բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է հողհատկացումների հետ կապված համայնքի ղեկավարի որոշումների նախագծերը
է/ բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է քաղաքաշինության ոլորտի և հողօգտագործման հարցերի հետ կապված ավագանու որոշումների նախագծերը
ը/ ապահովում է համայնքի քաղաքաշինական կադաստրի սահմանված կարգով վարման գործառույթներ
թ/ ապահովում է բաժնի փաստաթղթերի պահպանումը, և սահմանված կարգով հանձնումը աշխատակազմի արխիվ:
7.Աշխատակազմի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-4)
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/մասնակցում է համայնքի զորահավաքային, տարահանման, խաղաղից պատերազմական դրության անցման պլանների լրամշակման և թարմացման աշխատանքներին.
բ/աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, մասնակցում և համագործակցում է զինկոմիսարիատի կողմից իրականացվող զորակոչային, զորահավաքային, ինչպես նաև զորավարժությունների իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին:
գ/համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ լիազորագրով ԿԱԱԳԿՊԿ և նոտարական գրասենյակում իրականացնում է գործառույթներ
դ/կազմակերպում է բաժնի գործառույթներին վերաբերվող լսումներ, քննարկումներ
ե/բաժնի պետի հանձնարարությամբ ստուգում է կազմված ծրագրերի համապատասխանությունը գործող պահանջներին և միջազգային ստանդարտներին
զ/ մասնակցում է խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքներին
է/մասնակցում է համայնքի տնտեսական զարգացման համար իրականցվող համապատասխան գործառույթների կատարմանը
ը/մշակում է ծրագրեր` համայնքի բնակավայրերի բարեկարգման, կանաչապատման, աղբահանության, սանիտարական սպասարկման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
8.Աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-17)
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/քարտուղարի հանձնարարությամբ համագործակցում է համայնքի տարածքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ` այդ շենքերի սպասարկմանը և պահպանմանը համայնքի մասնակցության հնարավորությունների ուսումնասիրության նպատակով, ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
բ/մասնակցում է համայնքի գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման հետ կապված աշխատանքների համակարգմանը.
գ/մասնակցում է ներհամայնքային տրանսպորտի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեության հսկողության աշխատանքներին
դ/մասնակցում է ներհամայնքային տրանսպորտի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման աշխատանքներին և աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում պատկան մարմիններին.
ե/մասնակվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպմանը.
զ/մասնակվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպմանը.
• 1-8 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայացողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ)ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) անհրաժեշտ տեղեկատվության տրիապետում
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև սոցիալական մեդիայի տիրապետում.
.ե) օտար լեզվի (լեզուների) տիրապետում (ազատ կարդում և կարող է բացատրվել):
9.Աշխատակազմի քարտուղարության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-4):
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/ մասնակցում է համայնքապետարանի մտից փաստաթղթերի, քաղաքացիների դիմումների և առաջարկությունների ընդունման աշխատանքներին, իրականացնում է դրանց հաշվառումը և էլեկտրոնային մուտքագրումը
բ/իրականացնում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի աշխատանքային խորհրդակցությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները
գ/ պատրաստում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, բաժնին մակագրված հարցման պատասխանների, ելից գրությունների նախագծեր
դ/ համայնքի բնակչության հաշվառման ռեգիստրից քաղվածքներ և տեղեկանքներ է տրամադրում համայնքի բնակչությանը
ե/ ավագանու անդամներին և այլ պատկան անձանց ծանուցում է ավագանու նիստերի, խորհրդակցությունների և հանդիպումների մասին:
10.Աշխատակազմի քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-7):
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/մասնակցում է համայնքապետարանի մտից փաստաթղթերի, քաղաքացիների դիմումների և առաջարկությունների ընդունման աշխատանքներին, իրականացնում է դրանց հաշվառումը և էլեկտրոնային մուտքագրումը
բ/իրականացնում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի աշխատանքային խորհրդակցությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները
գ/պատրաստում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, բաժնին մակագրված հարցման պատասխանների, ելից գրությունների նախագծեր
դ/ համայնքի բնակչության հաշվառման ռեգիստրից քաղվածքներ և տեղեկանքներ է տրամադրում համայնքի բնակչությանը
ե/ ավագանու անդամներին և այլ պատկան անձանց ծանուցում է ավագանու նիստերի, խորհրդակցությունների և հանդիպումների մասին
զ/ հետևում է իրավական ակտերի` օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանմանը
է/նախապատրաստում և սահմանված կարգով արխիվավարին է հանձնում կարված, համարակալված արխիվացման ենթակա փաստաթղթերը:
11.Աշխատակազմի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-14):
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/ապահովում է մշակված նախագծերի և հաստատված ծրագրերի օրինակների հանձնումը համապատասխան բաժիններին /կատարողներին/, դրանց ներկայացումը շահագրգիռ անձանց
բ/ մասնակցում է խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքներին:
գ/ մասնակցում է համայնքի բնակչության համար հանգստի վայրեր կազմակերպելու և համայնքի տարածքում տուրիզմի զարգացման վերաբերյալ աշխատանքներին
դ/մասնակցում է բիզնեսի և տուրիզմի տեղեկատվական բազայի հարստացման համար անհրաժեշտ աշխատանքներին, բիզնեսի և տուրիզմի հետ առնչվող կազմակերպությունների ղեկավարների, ձեռնարկատերերի հավաքներ և քննարկումներ, կազմում է տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցներ և տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն
ե/ներկայացնում է առաջարկություններ համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության և զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացման վերաբերյալ:
12.Աշխատակազմի ֆինանսական բաժնի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-3):
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
բ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքների մշակման գործին.
գ/բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
դ/ՀԾ համակարգ է ներմուծում ֆինանսական փաստաթղթերը (միջգանձապետական փոխանցագրեր, վճարման հանձնարագրեր, հաշիվ ապրանքագրեր, հանձնման-ընդունման արձանագրություններ).
ե/ վարում է պահեստի շարժը.
զ/ ՀԾ համակարգ է ներմուծում բյուջեի եկամուտները և ծախսերը
է/ պատրաստում է ֆինանսավորման համար անհրաժեշտ փստաթղթերը:
13.Աշխատակազմի քարտուղարության բաժնի 1-ին կարգի մասնագետներ (ծածկագրեր՝ 3.2-14 Կաղնուտ բնակավայր և 3.2-34 Չափնի բնակավայր)
• Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ գործառույթները՝
ա/ բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
բ/իրականացնում է իրեն ամրագրված բնակավայրի բնակիչների դիմումների և առաջարկությունների ընդունման և էլեկտրոնային մուտքագրման աշխատանքները, ուսումնասիրում է դրանք և համապատասխան առաջարկությունները ներկայացնում է բաժնի պետին
գ/մասնակցում է իրեն ամրագրված բնակավայրի տարածքում հանրային ծառայությունների իրականացմանը և այդ մասին տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին.
դ/ իր իրավասության սահմաններում մասնակցում է իրեն ամրագրված բնակավայրում գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի և վճարների հավաքագրման աշխատանքներին.
ե/ համայնքի բնակչության հաշվառման ռեգիստրից և համայնքապետարանի էլեկտրոնային բազաներից քաղվածքներ և տեղեկանքներ է տրամադրում իրեն ամրագրված բնակավայրի բնակչությանը.
• 9-13 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ)Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն..
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև սոցիալական մեդիայի տիրապետում
ե) ) օտար լեզվի (լեզուների) տիրապետում (ազատ կարդում և կարող է բացատրվել):
Թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթը կկայանա 2019 թվականի հունիսի 25-ին-ին ժամը 10:00-ին, Կապանի համայնքապետարանի շենքում /ք. Կապան, Ա.Մանուկյան 5ա/ :
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և ՀՀ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ՝ քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Կապանի համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
գ) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
դ)աշխատանքային գրքույկի /համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի/ պատճենը
ե) մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
զ) անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, իսկ արական սեռի անձինք նաև՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերին: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հունիսի 10-ը մինչև ժամը 18:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են հետևել azdarar.am և kapan.am կայքերից, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Կապանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Կապան, Ա.Մանուկյան 5ա, հեռ. 0285 40274, 0285 42039/ և ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն /ք. Կապան, Գ. Նժդեհի 1, հեռ. 0285 4-35-52 /:



Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյան

Հասցե` Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող, 5ա շ.

Հեռ..` +374 285 42036, +374 60 521818

Վեբ կայք` kapan.am

Էլ. փոստ`